Արցախցիների հավաքական վերադարձը միջազգային իրավունք է, որը պետք է մնա օրակարգում. Արցախի նախագահ (Տեսանյութ)


Արցախցիների հավաքական վերադարձը միջազգային իրավունք է, որը պետք է մնա օրակարգում. Արցախի նախագահ (Տեսանյութ)
Ապրիլ 25 14:06 2025

Արցախցիների հավաքական վերադարձը միջազգային իրավունք է, որը պետք է մնա օրակարգում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այո՛, մենք իրավունք ունենք արժանապատիվ և անվտանգ վերադարաձ ապահովելու։ Այդ նպատակով ԱԺ-ի կողմից ստեղծված է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և, կարծում եմ՝ էֆեկտիվ աշխատանքներ են իրականացվում»,-ասաց նա։

Արցախի նախագահը հիշեցրեց, որ Շվեյցարիայի խորհրդարանն ընդունել է նախագիծ, որի համաձայն՝ պետք է խաղաղության կոնֆերանս անցկացվի, որին կմասնակցեն և՛ Ադրբերջանի, և՛ Արցախի ներկայացուցիչները։

Հարցին, թե համաձա՞յն է, որ այս իշխանությունների օրոք հնարավոր չէ Արցախի հարցն օրակագում պահել՝ Շահրամանյանը պատասխանեց. «Արցախի էջը փակելու մասին և դա չշարունակելու մասին բաց հայտարարություններ են հնչել ՀՀ ԱԺ-ում, և այդ հայտարարություն անողներն ակնկալել են ՀՀ քաղաքացիների դիրքորոշումը, ես էլ եմ ակնկալում»։