ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսականի հայտարարության մեջ ասված է.
«Այսօր լրանում է Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի, ինչպես նաև հույների և այլ քրիստոնյաների սպանության 110-րդ տարելիցը։ 110 տարի անց շատերը դեռ ժխտում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Իմ սիրտը հայ ժողովրդի հետ է, որը մինչ օրս շարունակում է բախվել հայատյացությանը»։