2015 թ-ին ՌԴ-ի դրոշն այրողներն այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք ուղղակի խոսելու իրավունք չունեն․ Ռոբերտ Քոչարյան


2015 թ-ին ՌԴ-ի դրոշն այրողներն այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք ուղղակի խոսելու իրավունք չունեն․ Ռոբերտ Քոչարյան
Ապրիլ 24 21:28 2025

 2015 թ-ին ՌԴ-ի դրոշն այրողներն այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում, ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք ուղղակի իրավունք չունեն։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես հիշեցնեմ, որ 2015 թվականին ՌԴ դեսպանատան մոտ Ռուսաստանի դրոշն էին փորձել այրել, հետո ոտնատակ էին տվել հենց այն մարդիկ, ովքեր այսօր երկրում բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում՝ ԱԳ նախարար, վարչապետի օգնականներ, նախկին մամուլի քարտուղարներ և այլ։ Եթե դա անթույլատրելի քայլ է ընդհանրապես, ապա հարց է առաջանում, թե այդ երկակի ստանդարտները Թուրքիայի և Ռուսաստանի նկատմամբ կիրառելի են, թե՝ ոչ։ Ուղղակի ամոթ է, այդ թեմայի շուրջ իրենք ուղղակի իրավունք չունեն խոսելու»,- ասաց Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե Փաշինյանը դատապարտել է երեկ ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Խոզնավարում թշնամու կողմից կրակոցները Փաշինյանը կապել էր հենց դրոշներն այրելու հետ, երկրորդ նախագահը պատասխանեց․ «Ի՞նչ է, մեկ ամիս պատրաստվում էին, որ պիտի այրեին, և մեկ ամիս նախապատրաստական կրակոցներ էին, այո՞։ Լավ, աբսուրդի դաշտ չմտնենք»։