Լրագրողները Ծիծեռնակաբերդի բարձունքում մոտեցել են ՀՀ երրորդ նախագահին և խնդրել նրա մեկնաբանությունը Փաշինյանի հայտնի հայտարարության առնչությամբ․ Փաշինյանը, հիշեցնենք, դատապարտել էր Ջահերով երթի մեկնարկին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները այրելը։
ՀՀ երրորդ նախագահն այս կապակցությամբ նշել է՝ շատ բան չի մեկնաբանի՝ իմաստը չի տեսնում:
«Այդ անձնավորությունն ինչ էլ ասի ու անի, այս առիթով, միևնույն է՝ մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նա դավաճան է»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ օրվա իշխանությունների ասածներին ուշադրություն դարձնելն անշնորհակալ գործ է։
ՀՀ երրորդ նախագահը վերահաստատել է ՀՀԿ նիստին արված իր հայտարարությունը՝ իրենց նպատակը եղել ու մնում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Նաև ակնարկել է, որ դա կարող է տեղի ունենալ մինչև 2026 թվականի ընտրությունները։
«Մենք ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակայնացնել»,- ասել է Սերժ Սարգսյանը։