Որ ասեմ՝ 100 տոկոսով ուրացել են, չէ, կարծես թե այսօր էլ են եկել այստեղ, բայց իմ կարծիքով՝ այդ ճանապարհին են: Այս մասին Ծիծեռնակաբերդի բարձրունքում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ կարծես երկրորդ պլան է մղվել Ցեղասպանության հարցը, իշխանություններն ուրանո՞ւմ են:
Սերժ Սարգսյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելու համար Նիկոլ Փաշինյանի դատապարտող հայտարարությանը, նա մասնավորապես նշեց. «Ինչ էլ անեն, ինչ էլ ասեն, միևնույնն է, մեր ժողովրդի 80 տոկոսն ասելու է, որ նրանք դավաճան են: Այնպես որ, նրանց ասածի վրա ուշադրությունը դարձնելը անշնորհակալ գործ է:
Հարցին էլ՝ այն որ դավաճան են կարտացոլվի՞ 26-ի ընտրություններում, Սարգսյանն ասաց՝ իր կարծիքով մինչև ընտրություններն էլ կարտացոլվի: