Երևի իրավունք ունեն մեղադրելու. այնքան միայնակ, այնքան փակ կյանքով եմ ապրում, ուրիշ տեսակ ապրել, եթե հնարավոր լիներ, կապրեի, արդարանալ չեմ ուզում. Տիգրան Մանսուրյան


Երևի իրավունք ունեն մեղադրելու. այնքան միայնակ, այնքան փակ կյանքով եմ ապրում, ուրիշ տեսակ ապրել, եթե հնարավոր լիներ, կապրեի, արդարանալ չեմ ուզում. Տիգրան Մանսուրյան
Ապրիլ 24 14:09 2025

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը չգիտի՝ ով ինչ կյանքով է ապրում, ով ինչ է անում։

 

«Ես այնքան միայնակ, այնքան փակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ, բալի՛կ ջան, ես չգիտեմ՝ ով ինչ է անում, երաժիշտների մեջ այնքան սերունդ կա, որոնց չեմ ճանաչում, որովհետև միայնակ եմ, կին չունեմ, երեխաներս այստեղ չեն, ահավասիկ, թե ինչու չգիտեմ, թե ինչ են անում մտավորականները»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց մաեստրոն։

 

Դիտարկմանը, թե մեղադրում են մտավորականներին, որ չեն խոսում երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ նա պատասխանեց, որ, երևի, իրավունք ունեն մեղադրելու։

 

«Ուրիշ տեսակ ապրել, եթե հնարավոր լիներ, կապրեի։ Տնից շատ քիչ եմ դուրս գալիս, արդարանալ չեմ ուզում։ Ես անում եմ իմ անելիքը, շուտով 350 դպրոցական երեխա համերգ է տալու, որի ամբողջ երաժշտությունն իմն է, սա է իմ պատասխանը։ Միակ բանը, որ կարող եմ անել, լավագույնն է, որ կարող էի անել»,- հավելեց մաեստրո Մանսուրյանը։