«Չպետք է զարմանալ, որ ստի ու կեղծիքի խորհրդանիշ ՔՊ խմբակը՝ իրենց թրքահպատակ կառավարչի հետ միասին, սուտ կեղծիք են տարածում ազգային ուժերի և ազգային առաջնորդների վրա»,- այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործիչ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով․
«Չկենտրոնանալով նրանց հիմարությունների վրա, պարզապես փաստ է՝ 2018 թվականի հունվարի 29 Սերժ Սարգսյանն դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը և կոչ է արել Թուրքիային՝ առերեսվելով սեփական պատմության հետ՝ ճանաչելու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Սերժ Սարգսյանը, կրկնում եմ, այն ղեկավարն է եղել, որը ուղիղ դատապարտել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կոչ է արել Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 3-րդ նախագահի և Հանրապետականի իշխանության տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներ ճանաչել են և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Օսմանյան Թուրքիայի առաջին աշխարհամարտում դաշնակից Գերմանիան։Նրա նախագահը, Գերմանիայի Բունդեսթագը, իսկ 2018 թվականի ապրիլի 24, 100-րդ տարելիցին ոգեկոչման արարողությունը բոլորի աչքի առաջ է եղել, 5 երկրի նախագահ է եղել, որոնցից 2-ը՝ Մակի, Մշտական անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունների ղեկավարներ, Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիան»։