Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին Ղասիմզադեին


Բաքվի դատարանը «Հայաստանի օգտին լրտեսության համար» 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին Ղասիմզադեին
Ապրիլ 23 23:52 2025

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին Ղասիմզադեին, ով մեղադրվում է դավաճանության և Ադրբեջանի սահմանադրական կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների համար։ 

Ըստ քրեական գործի նյութերի՝ Ղասիմզադեն իբրև թե Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի ինքնիշխանությանն ու պետական անվտանգությանը վնասող տեղեկատվություն, սոցիալական ցանցերում հակապետական կոչեր տեղադրել և ազգամիջյան վեճեր հրահրել,  իր հետ սոցցանցերի միջոցով կապ հաստատածներին Շուշիից և այլ շրջաններից լուսանկարներ է փոխանցել։