Ոստիկանները պարզել են թիվ 38 երթուղու ավտոբուսի վարորդին դանшկահարած կասկածյալի ինքնությունը


Ոստիկանները պարզել են թիվ 38 երթուղու ավտոբուսի վարորդին դանшկահարած կասկածյալի ինքնությունը
Ապրիլ 23 22:29 2025

Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները տաք հետքերով պարզել են Տիգրան Մեծ պողոտայում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ վիճաբանության արդյունքում դանակահարված և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը, ինչպես նաև պարզել են նրա հետ վիճաբանության մեջ մտած ու «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի համարանիշը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է 52-ամյա Վաչե Ռ․-ն , իսկ «Ford Fusion»-ի սեփականատերը հայտնել է, որ ինքը չի վարում ավտոմեքենան, այլ մեկ այլ քաղաքացի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Էրեբունու ոստիկանները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում  են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու  ուղղությամբ։