Ցեղասպանության ճանաչման շղթան չի կոտրվել, քանի մենք հիշողություն ունենք: Այս մասին այսօր Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Չեմ կարծում, որ Ցեղասպանության ճանաչման շղթան կոտրվել է, պարզապես խուլիգանական, դավաճանական մի խումբ ուզուրպացրել է Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունը և փորձում է կամակատար հարճի պես կատարել բոլոր հրահանգները, անկախ նրանից՝ դա ինչ գին է պահանջելու մեր ժողովրդի և պետականության համար, ընդ որում կատարում է նաև Ցեղասպանության գաղափարի ժխտումը։ Ցեղասպանության ճանաչման շղթան չի կոտրվել, քանի մենք հիշողություն ունենք և մեր սերունդներն ապրում են»։
Անդրադառնալով այն հարցին, թե վերջին շրջանում իշխանություններին անվստահություն հայտնելու օրակարգը պասսիվացել է, նա պատասխանեց․ «Անվստահության օրակարգը առկա, մնայուն հարց է։ Փողոցն ու Խորհրդարանը միասին պետք է որոշեն։ Անվստահության գործընթաց չէր էլ սկսվել։ Այդ գործընթացն ուղղակիորեն տեղի պետք է ունենա և տեղի կունենալ»։
Խոսելով ընդդիմադիր այլ շրջանակների հետ համագործակցության մասին, նա նշեց․ «Չեմ կարծում եմ, որ հայրենիքի ազատագրման գաղափարը որևէ կերպով ստորակա է որևէ այլ հարցից։ Մեզ մնում է միայն ճիշտ գործողությունները կատարել»։