«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի առաջարկը։
«Առիթ չեմ ունեցել լսելու «Պատիվ ունեմ»-ի իմպիչմենտի առաջարկը, բայց խնդիր չկա։ Մենք ենք առաջինը հայտարարել այդ մասին 2022-ի օգոստոսին։ Եթե կա առաջարկ, բաց ենք և պատրաստ ենք քննարկել, ինչպես բոլոր շարժումների ընթացքում ենք բաց և պատրաստ եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քիրիստինե Վարդանյանը։
«Դա իշխանափոխության գործիքներից մեկն է, և մեր պատկերացմամբ էլ փողոցային շարժման փուլերից մեկն է, եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, պատրաստ ենք քննարկել»,-ասաց նա։