Մենք վաղը բոլորի հետ սգալու ենք և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ՝ ինչպես ամեն տարի. Ալեքսանյան (Տեսանյութ)


Մենք վաղը բոլորի հետ սգալու ենք և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ՝ ինչպես ամեն տարի. Ալեքսանյան (Տեսանյութ)
Ապրիլ 23 14:33 2025

Իրական Հայաստանում ցեղասպանությունը չպետք է տեղ ունենա, Հայաստանում այլևս ցեղասպանություն պիտի չլինի, ինչպես 2023 թվականին տեղի ունեցավ ԼՂ-ում, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Էլի Դաշնակցությունը եկավ իշխանության ու էլի հերթական անգամ տեղի ունեցավ էթնիկ զտում հայերի նկատմամբ։ Նման բաներ ՀՀ-ում չպետք է լինեն։ Իսկ ինչ վերաբերում է Ցեղասպանության հիշատակին՝ դա մեր բոլորիս սրտերում է ու ի տարբերություն, օրինակ՝ Սերժ Սարգսյանի կառավարման, որը այդ ժամանակվա ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին խնդրել էր շատ չթեժացնել Հայոց  ցեղասպանության հարցը, որի մասին հայ համայնքին պատմել էր Բայդենը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը ըստ Վիքիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերի, հայտարարել էր, որ ինքը պատրաստ է ԱՄՆ սենատորներին խնդրել, որպեսզի նրանք չճանաչեն Հայոց ցեղասպանությունը, մենք երբևիցե չենք ուրացել ու չենք պատրաստվում ուրանալ ցեղասպանությունը, չենք փորձում դա դարձնել վաճառելիք միջազգային ասպարեզներում։ Մենք վաղը բոլորի հետ սգալու ենք և այցելելու ենք Ծիծեռնակաբերդ՝ ինչպես ամեն տարի»,-ասաց նա։

 Իսկ ինչ վերաբերում է պետական մակարդակով խորհրդանշական միջոցառումների կազմակերպմանը՝ Ալեքսանյանը նշեց, որ տեղյակ չի դրանց մասին։