Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը։
«Առաջիկայում կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հարցին՝ հակվա՞ծ ենք մասնակցելու՝ նա ասաց, որ դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։
«Որոշումները կկայացվեն ամբողջ ինֆորմացիայի առկայության պարագայում»,- հավելեց նախարարը։
Նշենք՝ Բաքուն հայտնել է, որ հրավեր է ուղարկել հայ մարզիկներին՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին։