Բանակում պրոբլեմների մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովո՛ւրդ ջան, Հայաստանում տղամարդու համար ավել բռնելն ամոթ է, խնդիրն ավելի ու տղամարդու մասին չէ, խնդիրը միջավայրի մասին է»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ աղբի մեջ ապրելն ամոթ չէ, բայց աղբը հավաքելն ամոթ է։
«Կարող է նաև մահացու մեղք լինել, հետո էլ ասում են՝ բանակում բա էդ ո՞նց եղավ, տենց եղավ, տենց եղավ, որ 15-րդ բառը հայհոյանք է, 30-րդ բառն ուրիշից ինչ-որ բան խլելու կուլտուրան է ու գերիշխանություն հաստատելը, հենց տենց եղավ, ժողովո՛ւրդ ջան»,- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ բանակում առկա պրոբլեմների 90 տոկոսը բանակի հետ կապ չունի։
«Բանակն ընդամենը երկու տարի է, չի կարող երկու տարում այդքան պրոբլեմ ձևավորվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։