Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։
«Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։