Գեղամ Մանուկյանի շեֆն էր մեկ էլ տրուսիկներից խոսում ասուլիսի ժամանակ, դա իրենց մակարդակն է. Ալեն Սիմոնյան


Գեղամ Մանուկյանի շեֆն էր մեկ էլ տրուսիկներից խոսում ասուլիսի ժամանակ, դա իրենց մակարդակն է. Ալեն Սիմոնյան
Ապրիլ 22 16:14 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ իր ռեպլիկներով ընդդիմությանը չի սադրում։ Ըստ նրա, ընդդիմությունը շատ վատ ելույթներ է ունենում։

«Օրինակ, Քրիստինե Վարդանյանը․ երբ ասում է՝ «ի՞նչ է իրա երեխան զոհվե՞լ է, որ ինքը..․ ասացի՝ էտ ինչ խոսալու ձև է։ Դա լավ ելույթ չի, դա վատ ելույթ է։ Ցավացնելը այն է, որ իմ երեխային են կպնում, որ ես չեմ կարող որևէ երեխայի կամ ընտանիքի մասին տենց ելույթ ունենալ, ուրեմն ես վա՞տ եմ ելույթ ունենում, սաղից էլ լավ եմ ելույթ ունենում, առանց որևէ մեկի ընտանիք մտելու»,-ասաց նա։

«Կամ՝ Գեղամ Մանուկյանը, իր շեֆի պես ասում է տրուսիկով նկարվել է, իրա շեֆն էր իրենց հետ նստած տրուսիկներից խոսում՝ ասուլիսի ժամանակ։ Դա իրենց մակարդակն է»,-ասաց նա։