Առաձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ. պետք է ասեմ՝ իմ տպավորությամբ որևիցե փակուղու մասին պետք չէ խոսել. Ալեն Սիմոնյան


Առաձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի ԱԺ նախագահի հետ. պետք է ասեմ՝ իմ տպավորությամբ որևիցե փակուղու մասին պետք չէ խոսել. Ալեն Սիմոնյան
Ապրիլ 22 15:00 2025

Մինչև 2018 թվականը բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բայց այլ իրավիճակ է եղել, հիմա ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ես նաև փոքր առաձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահի հետ և պետք է ասեմ՝ իմ տպավորությամբ որևիցե փակուղու մասին պետք չէ խոսել, նաև ադրբեջանական կողմին է  ձեռք տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով էլ մենք զբաղվում ենք»,- հայտարարեց Սիմոնյանը