Դե բնական է, ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում, մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևով իրենց վերահսկողությունը կորցնեն: Գործող իշխանությունների ազգակործան քաղաքականությունը չի փոխել իմ վերաբերմունքը նախորդների հանդեպ, ես չեմ փոշմանել իմ կենսագրությունից, ի տարբերություն շատերի, Այնպես էլ նախորդների վարքագիծը չի նշանակում, որ այսօրվա իշխանությունները ինչ անեն, ես պիտի լոյան լինեմ։ Այս մասին իր ելույթում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Անի Խաչատրյանի ելույթին:
Սուքիայանի խոսքով՝ ինքն ում դեմ պայքարել է, մինչև վերջ մնացել է հավատարիմ իր պայքարին. «Ոչ թե, եկել եմ 2017 թվականի ընտրություններով, պայմանավորվածություններով մտել և այլն, այդ բզեզի բունը մի քանդեք, մի կպեք, ով որտեղ է եղել, ինչ դիրքերում է եղել, ով ինչ պայքար է տարել, հիմա ի՞նչ դիրքերում է, ու մի հատ էլ առհասարակ նայեք, ձեր կուսակցության հիմնադիրներին», -ասաց Սուքիասյանը:
Մանուկյանն, անդրադառնալով Խաչատրյանի ելույթին, ասաց. «Դուք ընդամենը նախկին իշխանությունների արատավոր բարքերը շահարկելով, որ այսօր դարձել եք իշխանության կոալիցիոն կցորդը, դուք դա ընդամենը անում եք դրա համար, որ Photoshop-ով շենքերը հեռացնեք իրարից, շինթույլտվություն տաք, ձեզ հետ փոխկապակցված անձինք իրենց բիզնեսները զարգացնեն, դա է ձեր հայրենասիրության ընկալումը, Վազգենի արձանը Շուշիում պղծեն ձեզ չտեսնալու տաք, այ այդ եք դուք, մի հատ նայեք դուք ո՞վ եք, ում ինչ եք ասում, այս ինչեր եք ձեզ թույլ տալիս, կոռուպցիայի մեջ թաթախված են թաղապետարաններն ու քաղաքապետարանները, ամիս չկա մեկին չձերբակալեն, չտանեն, այս ինչ եք եկել խոսում այստեղ, ու դուք չեք հասկանում, որ այդպիսի բաներից ի օգուտ ձեզ դուրս չի գալու վերջնարդյունքում թեման, ես միշտ ընդդիմություն եմ եղել ու շարունակում եմ մնալ ընդդիմություն, դրա համար էլ է պլոճիկ պետք, ոչ թե ձեր նման, մնացել եք կցորդի կարգավիճակում, բայց ոչինչ, քիչ մնաց, համբերեք, հեսա առաջիկա ընտրական պրոցեսներով դուք այդ այդ ամենից էլ եք զրկվելու, Հա, դուք այդպես շատ-շատ այդպես ծկլթոցներ հանեք ձեր տեղից:
«Ինչպես ժամանակին Քովիդի պարետն էր ասում, որ ասում էր Քովիդից հետո էլ կա կյանք, պաշտոնից հետո էլ կա կյանք, այնպես արեք, որ պարզ ճակատ շարունակեք ապրել այս երկրում, ամոթանքի ու անարգանքի չարժանանաք փողոցներում ձեր արածների ու ձեր չարածների համար»,-իր ելույթը եզրափակեց Սուքիսյանը: