Հենրիխ Մխիթարյանի գնահատականն Էվերթոնի հետ խաղում


Հենրիխ Մխիթարյանի գնահատականն Էվերթոնի հետ խաղում
Սեպտեմբեր 18 12:56 2017

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Էվերթոնի» դարպասը:

Whoscored.com-ը ներկայացրել է ֆուտբոլիստների գնահատականները: Անգլիայի ընթացիկ առաջնությունում իր առաջին գոլը խփած Հենրիխ Մխիթարյանը ստացել է 8 միավոր: Նույնչափ միավորների են արժանացել նաև Նեմանյա Մատիչը, Մարուան Ֆելաինին:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին՝ 8.3 միավոր: