ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․
«ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, հայ հոգևոր-մշակութային ժառանգության միջազգային ճանաչման կարևորագույն դրվագներից մեկը դարձավ Սուրբ Գրիգոր Նարեկացու համաշխարհային բարձր գնահատումը։ 2015 թվականին, Երջանկահիշատակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Նարեկացուն շնորհեց Տիեզերական վարդապետի բարձրագույն տիտղոսը՝ ընդգծելով նրա տեղը համաշխարհային քրիստոնեական մտքի պանթեոնում։
2018 թվականին, Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարի հարևանությամբ, տեղադրվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։ Այս գործընթացները ոչ միայն հոգևոր նշանակություն ունեին, այլ նաև ներկայացնում էին աշխարհաքաղաքական,պետականության ուժեղացման և դիվանագիտական հետևողական աշխատանքի արդյունք՝ ընդգծելով Հայաստանի ինքնության և մշակույթի գլոբալ ներկայությունը»։