Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Վարազդատ Լալայանին


Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա․ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Վարազդատ Լալայանին
Ապրիլ 21 20:05 2025

Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանի այսօրվա հաղթանակին․

«Եվս մեկ ոսկի Եվրոպայի առաջնությունում։

Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Տարիների գրագետ ու հետևողական աշխատանքը տալիս է իր արդյունքները: Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա։

Շնորհավորում եմ Վարազդատին, նրա մարզիչներին, ինչպես նաև Վարազդատի ծնողներին` հայ ազգին նման զավակ պարգևելու համար:

Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են»: