Ադրբեջանը կրակահերթերն ուղղել է նաև գյուղերի ուղղությամբ, կրակի ինտենսիվությունը էականորեն մեծ է եղել․ Աբրահամյան


Ադրբեջանը կրակահերթերն ուղղել է նաև գյուղերի ուղղությամբ, կրակի ինտենսիվությունը էականորեն մեծ է եղել․ Աբրահամյան
Ապրիլ 21 19:52 2025

Ադրբեջանը նախորդ գիշեր ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր ուղղություններով, որն առանձնացել է նրանով, որ կրակի ինտենսիվությունը նախորդ օրերի համեմատ էականորեն մեծ է եղել, ինչպես նաև` կրակահերթերն ուղղվել են նաև գյուղերի ուղղությամբ ու վնասներ են պատճառել, հայտնում է Տիգրան Աբրահմյանը։

«Հայաստանի իշխանության իներտ կեցվածքն ու ադրբեջանական սադրանքներն արդարացնելը, բերել է նրան, որ Ադրբեջանի քայլերի վտանգավորությունն առավել վտանգավոր դինամիկա է գրանցել:

Ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ, որ իշխանությունը արդարացնում է ադրբեջանական սադրանքները:

Փաշինյանի այն վարկածը, որ հրադադարի 3-4 շաբաթյա ընթացքը կարող է պայմանավորված լինել ադրբեջանական բանակում առկա կարգապահական խնդիրներով, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական գործողությունների արդարացում»: