Բաքվում ընթացող դատավարությունները կոնկրետ «սոուսով» լուսաբանելը չի բխում Հայաստանի քաղաքական օրակարգի շահերից. Վահագն Ալեքսանյան


Բաքվում ընթացող դատավարությունները կոնկրետ «սոուսով» լուսաբանելը չի բխում Հայաստանի քաղաքական օրակարգի շահերից. Վահագն Ալեքսանյան
Ապրիլ 21 15:21 2025

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարծում է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների դատավարությունները լուսաբանելը չի բխում Հայաստանի քաղաքական օրակարգի շահերից։

 

«Այդ դատավարությունները կոնկրետ «սոուսով» լուսաբանելը, կարծում եմ, այդքան էլ Հայաստանի քաղաքական օրակարգի շահերից բխող մի բան չի»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց նա։

 

Ըստ Ալեքսանյանի՝ այդ թեման լուսաբանելն ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգից է բխում։

 

«Դուք լուսաբանում եք մի բան, որ կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով լավ մշակված, լավ մտածված, կոնկրետ բառերի ընտրությամբ եթեր է տվել Ադրբեջանը։ Ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել»,- հայտարարեց ՔՊ-ականը։