Մալխաս Ամոյանի հաղթանակը՝ հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ


Մալխաս Ամոյանի հաղթանակը՝ հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ
Ապրիլ 21 15:02 2025

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնության լավագույն պահը. Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանն է լավագույնը։

 

«Փարիզ 2024-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցումներում Մալխաս Ամոյանը հաղթեց աշխարհի երեք մեդալակիրների և չորրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

 

Երկրպագուները ձայների 37%-ով ընտրել են Ամոյանի հաղթանակը որպես հունահռոմեական մրցաշարի լավագույն պահ»,- հայտնել են ֆեդերացիայից։