Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որ Հայաստանում նրանց օգտագործի որպես ցույցի մատերիալ. ՔՊ-ական


Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, որ Հայաստանում նրանց օգտագործի որպես ցույցի մատերիալ. ՔՊ-ական
Ապրիլ 21 14:48 2025

Ընդդիմությունն ամեն ինչ արել է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

 

«Ամեն ինչ արել են, որ դուրս գան ԼՂ-ից, որ այստեղ փորձեն ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին օգտագործել ցույցի մատերիալ։ Մենք դա թույլ չենք տալու»,- ասաց նա։

 

Ալեքսանյանի խոսքով՝ արցախցիներն էլ թույլ չեն տալիս, որ ընդդիմությունն օգտագործի իրենց։