Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը գրում է․
«Քրիստոս Յարեաւ ի մեռելոց. Ձեզ եւ Մեզ մեծ աւետիս:
Սուրբ Հարության զորությամբ թող հավետ կանգուն լինի մեր Ազգը և շեն մեր Հայրենիքը՝ Միացյալ Հայաստանը:
Ինչպես հավատում ենք Քրիստոս Աստծո Սուրբ Հարությանը, նույնպես և հավատում ենք մեր հաղթանակին, մեր Ազգային Դատի արդար լուծմանը»: