Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնը (Տեսանյութ)


Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքարի ղեկավարի պաշտոնը (Տեսանյութ)
Ապրիլ 19 16:05 2025

Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ ստանձնեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը:

ՔՊ խմբակցության անդամները չեն մասնակցել հանդիսավոր նիստին:

Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 7 մանդատ, ցուցակը գլխավորում էր Լյուդվիգ Գյուլնազարյանը, «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝  12 մանդատ, ցուցակը գլխավորում էր Վալոդյա Գրիգորյանը և «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 2 մանդատ, ցուցակը գլխավորում էր Դավիթ Մինասյանը: