««Քաղաքացիական պայմանագիրը» 17 հազար ձայն չունի այս քաղաքում։ Իրենք լավ գիտեն դա»,- երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նա նշեց, որ դրսից մարդկանց են բերել, քվեարկել են, նկարահանած ունեն այդ ավտոբուսները։
«Չէինք պատկերացնում, որ այդ չափի կարող էին անել։ Իրենց ձայներն այս քաղաքում 2500-3000 է»,- ասաց Ղուկասյանը։
Նա նաև հայտարարեց, որ եթե Երևանից չխառնեն, գյումրեցիներն իր հետ հանգիստ կաշխատեն։
Ղուկասյանն ասաց, որ կարևոր հայտարարություն ունի. «Ինֆորմացիա ունենք, որ մեր դիմաց պետք է ինչ-որ նորից վատ արարք կատարեն։ Հիմա հող են նախապատրաստում, որ նորից գցեն կրիմինալի վրա։ Բարձրաձայնում եմ՝ եթե մեզ հետ կապված որևէ ոտնձգություն արվեց, ուրեմն ամբողջ փաստերը, որոնք քաղաքում չեն, դրսում են, աշխարհի բոլոր նախագահներին, իրավական բոլոր հասատատություններին են հանձնվելու այդ փաստերը, թե սրա հետևը ով կարող է լինի, ով կարող է սա անի։ Ինչքան մեզ կապում են կրիմնիալի հետ, հող են նախապատրաստում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ ևս մեկ անգամ։
Լրագրողների հարցին մահափո՞րձ, նա պատասխանե. «Այո, մեր անձի նկատմամբ։ Մահափորձ»։