Տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ. մանրամասներ


Տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ. մանրամասներ
Ապրիլ 18 20:55 2025

Այսօր՝ ապրիլի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ Կոտայքի մարզում իրականացրել են հատուկ գործողություններ, որի արդյունքում հատուկ տարածք են տեղափոխվել մի քանի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տուգանային հրապարակ են տեղափոխվել «Mercedes G», «BMW X6», «Toyota Camry», «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաներ: Բոլորը քննիչի կողմից կնիքվել են: 

Ըստ կայքի՝ նշված ավտոմեքենաները պատկանում են Կոտայքի մարզում հայտնի մի քանի անձանց և այն կապ ունեն վերջին օրերին Կոտայքի մարզում տեղի ունեցած աղմկահարույց մի քանի հանցագործությունների հետ: 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում: