Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» G4 մակարդակի


Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» G4 մակարդակի
Ապրիլ 17 10:27 2025

Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորության մակարդակը հասել է «շատ ուժեղի», հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին հղումով։

Երկրի մագնիսական դաշտի տատանման մակարդակը ներկայումս բարձրացել է G4 նիշի, ինչը 5 նիշանոց սանդղակով նախավերջինն է և համարվում է «շատ ուժեղ»: G5-ը «չափազանց ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»։

G4 մակարդակը ենթադրում է Երկրի վրա հաղորդակցության, ռադիոկապի, արբանյակային և ռադիոհաճախականությունների նավիգացիայի մի քանի ժամանոց խափանումներ: