Երկու իրարամերժ հայտարարություն՝ ՊՆ-ից. գրել է նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը։
««Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը»: Այս մասին ասում է ՊՆ կողմից տարածված հայտարարությունը։
Գրեթե միևնույն ժամանակահատվածում, Աժ-ում լրագրողներին տրված ճեպազրույցում ՊՆ փոխնախարարը հայտարարում է․ «Կրակոցներ երբեմն լինում են, բայց դրանք քիչ են եւ թիրախային չեն»։
Ստացվում է, որ հայկական գյուղի մշակույթի տունը թիրա՞խ չէ։ Բա ի՞նչն է թիրախ այդ դեպքում։
Այսինք, եթե հատուկ նշանառությամբ են կրակում, դա այլ բան է, իսկ եթե անկանոն կարակահերթով են «պատահաբար» դիպել մշակույթի տանը, կամ այլ թիրախի՝ դա խնդի՞ր չէ, դա վտա՞նգ չէ։
Սա ի՞նչ տրամաբանություն է․․․»,-գրել է նա։