Քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը դեպի Նախիջևան, Իրանի հետ պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ. Ալիև


Քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը դեպի Նախիջևան, Իրանի հետ պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ. Ալիև
Ապրիլ 10 11:11 2025

Ադրբեջանի և Իրանի միջև քննարկվող նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային կապի կառուցումն է, որը Նախիջևանը Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։

«Շրջանցող ավտոճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումն Իրանի և Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանն արգելափակում է մեր մուտքը Նախիջևան։ Մենք չենք կարող նստել և սպասել։ Ուստի, պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, իսկ Հայաստանը կշարունակի փակուղու մեջ մնալ տարածաշրջանում», - ասել է նա: