Արամ Հովհաննիսյանին «մանթրաժի» մեջ է գցել՝ ձայնը տալով Դանիել Իոաննիսյանին․«Հրապարակ»


Արամ Հովհաննիսյանին «մանթրաժի» մեջ է գցել՝ ձայնը տալով Դանիել Իոաննիսյանին․«Հրապարակ»
Ապրիլ 10 08:10 2025

«Հրապարակ» գրում է  ․  ՔՊ-ում այնքան են սարսափում սորոսականներից, որ նրանց չնեղացնելու համար պատրաստ են օրենք խախտել։ ԱԺ-ում երեկ հրավիրված «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով լսումների ժամանակ նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հայտարարեց, որ Դանիել Իոաննիսյանին արտահերթ ելույթի իրավունք պետք է տա, քանի որ նա կառավարությունում այլ միջոցառման է շտապում։ Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից ներողություն հայցեց՝ նրա հերթը խլելու համար, եւ ամբիոնի մոտ հրավիրեց Իոաննիսյանին, չնայած նա հիմնական զեկուցող չէր եւ, լսումների կանոնակարգով՝ զեկուցողներից հետո պետք է ելույթ ունենար։ Խաչատրյանի քայլը բուռն քննարկումներ բորբոքեց, հենց դահլիճում, լսումների մասնակիցներից ոմանք ռեպլիկներ արեցին, որ Իոաննիսյանը հիմնական զեկուցող չէր, ինչո՞ւ է նրան արտոնություն տրվում։ Իսկ Արամ Հովհաննիսյանն ուղղակի «մանթրաժի» մեջ էր, քանի որ իր նախկին գործընկերը` գաիշնիկ Արմեն Խաչատրյանը, Դանիել Իոաննիսյանին, փաստորեն, ավելի էր կարեւորել, քան ոստիկանապետին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 10․ 04․ 25 թ համարում։