Ադրբեջանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումները. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ Ալիևի՝ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։
«Եթե ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից»,-նշել է Ալիևը։
2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն հրաժարվեց հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 90 պատգամավոր, 76-ը՝ դեմ։