Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները թունավորվել են շմոլ գազից


Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները թունավորվել են շմոլ գազից
Ապրիլ 8 20:17 2025

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 6-ին  «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի վեց բնակիչներ, որոնք  ընտանիքի անդամներ են, երեքը՝ երեխաներ։   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից են թունավորվել։  

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։