Արցախցիները ոչ թե սոցիալական խնդիրների համար են պայքարում, այլ վերադարձի իրավունքի , գերիների և Արցախի հարցը չփակվելու համար․ Գալստյան


Արցախցիները ոչ թե սոցիալական խնդիրների համար են պայքարում, այլ վերադարձի իրավունքի , գերիների և Արցախի հարցը չփակվելու համար․ Գալստյան
Ապրիլ 7 21:37 2025

Քննարկումը դեռ շարունակվում է:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ հանդիպումներին։

«Մեզ տեղեկացրեցին, որ եղել է հանդիպում փոխվարչապետի մակարդակով, թե որ փոխվարչապետը՝ չեմ հիշում: Բայց այս իշխանությունը ներկայացրած բոլոր պահանջները վերածել են զուտ սոցիալական խնդիրների և փորձում են այդ սոցիալական խնդիրների ներքո ցույց տալ, որ իրենք պատրաստ են աշխատել արցախցիների հետ և որևէ ինստիտուցիոնալ մակարդակով չեն փորձում հարցը լուծել»,- ասաց Գալստյանը։

Քաղաքական գործիչը նկատում է, որ գործող իշխանություններն ականջալուր չեն արցախցիներին։

«Եկած օրվանից խոսում ենք, որ Արցախի պետական ինստիտուտները նման հարցերով շատ են զբաղվել, Արցախում 20թ.-ից հետո առնչվել ենք նմանատիպ խնդիրների և գործնականում գիտեն, թե ինչպես է աշխատում և ինչ խնդիրներ կարող են լինել, և որոնք են առաջնահերթ: Այս իշխանությունները որևէ կերպ ականջալուր չեղան, բայց քանի որ տեսան արցախցիների բազմահազարանոց հանրահավաքը և այն, որ արցախցիները ոչ թե սոցիալական խնդիրների համար են պայքարում, այլ պայքարում են մեր վերադարձի իրավունքի համար, պայքարում են մեր գերիների համար, պայքարում են, որպեսզի Արցախի հարցը չփակվի, պայքարում են, որպեսզի այն գործերը, որոնք հարուցված են միջազգային ատյաններում, հետ չկանչվեն: Այսինքն, այս բոլորի վրա նրանք փորձում են աչք փակել և զուտ սոցիալական խնդիր ներկայացնել»,- ասաց նա։