Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանը մրցեց վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:
Արման Անդրեասյանը Եվրոպայի գործող չեմպիոնն է:
Եզրափակիչը կկայանա ապրիլի 8-ին:
65 կգ Վազգեն Թևանյանին հաղթած ըմբիշը` միջազգային դրոշի ներքո հանդես եկող Իբրագիմ Իբրագիմովը, հասել է եզրափակիչ: Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որը կկայանա ապրիլի 8-ին: