Ղարաբաղն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որ այնտեղ չծառայեին. Սարիկ Մինասյան


Ղարաբաղն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին տալիս, որ այնտեղ չծառայեին. Սարիկ Մինասյան
Մարտ 27 23:44 2025

«Արցախը Հայաստանն էր, հետո հանձնեցիք, Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»,-Գյումրու քաղաքապետի թեկնածուների բանավեճի ժամանակ ՔՊ-ական թեկնածուին ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը։

Ի պատասխան, այս հայտարարության, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը հայտարարեց. «Արցախն էնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները փող էին հայթայթում, որ իրենց երեխանեն այնտեղ չծառայեին»։

Բանավեճը թեժացավ, հաղորդավարները սպառնացին միկրոֆոն անջատել, բանավեճը դադարեցնել։

Մխիթարյանը հայտարարեց, եթե Սարիկ Մինասյանը էլի սուտ խոսի, ինքն ընդհատելու է։ Մանրամասները՝ տեսանյութում։