Բոլոր 6 ոստիկանների տվյալներն իդենտիֆիկացվել են: Այս մասին ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
Նրա խոսքով՝ իրենց ՔԿ-ում ընդունել է հենց կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ասել է, որ գործն իր անմիջական վերահսկողության ներքո է, վստահեցրել, որ տարվելու է օբյեկտիվ և արդար քննություն։ Սակայն փաստաբանը կարծում է, որ արդեն իդենտիֆիկացված ոստկանները պետք է ձերբակալվեն:
Փաստաբանը հայտնեց, որ վաղը պետք է առերեսում տեղի ունենա ոստիկանների եւ Տիգրան Ուլուբաբյանի միջեւ:
Փաստաբանին ասել են, որ մեկ անձի ցուցմունքը ձերբակալելու հիմք չէ, ինչին համաձայն չէ փաստաբանը, նա նշում է, որ կա նաեւ բժշկի եզրակացությունը: