Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին


Կիբեռմարտահրավեր․ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին
Մարտ 14 23:57 2025

Ձեզանից շատերը տարբեր սոցիալական հարթակներով նկատել են հայտարարություններ կեղծ վարորդական վկայականների վաճառքի մասին։ Ընդ որումհանցագործները վստահեցնում ենոր այդ կեղծ վարորդական վկայականներն իրենց ամբողջական տվյալներով կմուտքագրվեն համապատասխան պետական մարմինների տվյալների շտեմարան և կդառնան օրինական։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Այդ հայտարարությունների հիմնական նպատակը դրամական միջոցների հափշտակությունն էվստահեցնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը։

Հանցագործները որևէ եղանակով չեն կարող կեղծ վարորդական վկայականները մուտքագրել պետական մարմինների տվյալների շտեմարան։ Իսկ եթե փորձեք ձեռք բերել որևէ կեղծ վարորդական վկայականանձնագիր կամ որևէ այլ փաստաթուղթապա դուք ևս կդառնաք հանցագործության մասնակից անձ։

Եթե որևէ սոցիալական հարթակում տեսել եք նմանատիպ հայտարարությունապա այդ տեղեկատվությունը փոխանցեք ՆԳՆ ոստիկանություն կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։