Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. հայտարարություն


Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. հայտարարություն
Մարտ 12 18:45 2025

Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37 (ըստ Գրինվիչի 13:10:37),  Երևանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 4-5 բալ ուժգնություն: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գործող ավտոմատիզացված սեյսմոերկրադինամիկական ցանցը:

Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.1340 N, արևելյան երկայնության՝ 44.5970E: Էպիկենտրոնը գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: