Ո՞վ է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» տված Մուշեղ Գրիգորյանը


Ո՞վ է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» տված Մուշեղ Գրիգորյանը
Մարտ 12 11:46 2025

🔹Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ մեջբերում էին ոմն Մուշեղ Գրիգորյանի «ցուցմունքները»՝ ընդդեմ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի։ Նա Վարդանյանին մեղադրում էր Արցախում «ահաբեկչակական զինված խմբավորումներ ստեղծելու մեջ»

 

📌24News-ի հետ զրույցում բազմաթիվ արցախցիներ հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստացած Մուշեղ Գրիգորյանը հայտնի է իբրև «Գիպսի Միշիկ»՝ հարբեցող է, մնացել է Արցախում գաղթից հետո։ Նա արցախյան բլոկադայի ժամանակ զբաղված է եղել մի տուփ ծխախոտն արցախցիներին 5,000 դրամով վաճառելով։ Ավելին, Արցախի ամբողջական օկուպացիայից հետո «Գիպսի Միշիկը» դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների «հերոսը»՝ հարցազրույցներ է տվել այնտեղ ժամանող լրագրողներին ու մեղադրել հայ ժողովրդին «ագրեսիա» իրականացնելու մեջ։