ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռները վայրէջք են կատարել Սամարայում և Կազանում


ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռները վայրէջք են կատարել Սամարայում և Կազանում
Մարտ 11 14:25 2025

Մոսկվայի շրջանի վրա ԱԹՍ-ների լայնածավալ հարձակումների պատճառով նաև Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռները վայրէջք են կատարել Սամարայում և Կազանում։ Այս մասին  հայտնում է ռուսական «Интерфакс»-ը։

«Մարտի 11-ին Սամարայի պահեստային օդանավակայան է ժամանել 10 չվերթ, որոնք Մոսկվա էին ուղևորվում Հուրգադայից, Դուբայից, Մագնիտոգորսկից, Բիշքեկից, Կարշիից, Թերմեզից, Բուխարայից, Երևանից, Տյումենից և Կեմերովոյից», - ասել է օդանավակայանի ներկայացուցիչը։

Կազանի օդանավակայանը Մոսկվա մեկնող 8 չվերթ է ընդունել՝ Բաքվից, Օշից, Կուլաբից, Երևանից, Նովոկուզնեցկից և Օմսկից:

Նշենք, որ մարտի 11-ի առավոտյան Մոսկվայի օդանավակայանները, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու բացթողումը։