«Ուզում եմ պատմել այն իրականությունը, որից Անդրանիկ Թևանյանը պարզապես սարսափում է»․ Հենրիխ Դանիելյան


«Ուզում եմ պատմել այն իրականությունը, որից Անդրանիկ Թևանյանը պարզապես սարսափում է»․ Հենրիխ Դանիելյան
Մարտ 9 16:41 2025

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անդրանիկ Թևանյանը եղել է վարձու գրչակ և շարունակում է մնալ այդպիսին։ Ըստ էության, նա որևէ բանով չի տարբերվում Նիկոլից․ այս քաղաքական թափոնը, ով մարդկանց խաբելով գործարքներ է շորթում, միայն ստեր տարածելու և իրականությունը խեղաթյուրելու գործիք է։
Ուզում եմ մի քանի կարևոր դիտարկում անել և ձեզ պատմել այն իրականությունը, որից Անդրանիկ Թևանյանը պարզապես սարսափում է։
1. Նա Սորոսի գրասենյակից գումարներ է ստացել և աշխատել նրանց համար։ 
2. Անդրանիկ Թևանյանը Սամվել Բաբայանի աշխատողն է եղել։ Եթե ձեզ հետաքրքրում է այս պատմությունը, կարող եք հենց Սամվել Բաբայանից հարցնել․ նա, հավանաբար, շատ ավելին կարող է պատմել։
Ուրեմն, Սամվել Բաբայանը լրատվամիջոց է ունեցել, որտեղ Անդոն աշխատում էր որպես վարձու գրչակ՝ գրում էր հոդվածներ՝ վճարի դիմաց։ Սամվել Բաբայանը փող էր տալիս, որ Անդոն տարբեր կեղծ հոդվածներ գրի ՀՀԿ-ի դեմ։ Եվ մի օր, Անդոն ՀՀԿ-ականներից մեկին հանդիպելով, առաջարկում է նրան ևս հոդվածներ գրել Սամվել Բաբայանի դեմ, պարզապես այլ կեղծանունով, ամսական 500 դոլարի դիմաց։ Այս մասին ի վերջո իմանում է նաև հենց Սամվել Բաբայանը։
Հիմա հարց․
Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ բազմաթիվ անգամ մարդկանց խաբած Անդրանիկ Թևանյանը, «ընդդիմադիր» խաղալով, այս պահին էլ փող չի վերցնում որևէ դեսպանատնից,նիկոլից կամ այլ աղբյուրից՝ բացի իր մշտական հովանավորից»։