Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը նշում է դստեր՝ Ռուզաննայի ծննդյան տարեդարձը։ Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ առաջնեկի և ամուսնու մասնակցությամբ։
«Իմ ձագուկ։ Դու միայն առո՛ղջ եղիր, իսկ մաման ու պապան կանեն ամեն ինչ, որ անհոգ մանկություն ունենաս, սիրո ու ջերմության մեջ մեծանաս»,– հոլովակին կից գրել է Էջմիածնի քաղաքապետը։