Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը 39 ուկրաինական անօդաչու են որսացել և ոչնչացրել ՌԴ չորս մարզի և Սև ու Ազովի ծովերի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 39 անօդաչու, որից 14–ը` Ղրիմի Հանրապետության տարածքում, 12 անօդաչու` Սև ծովի վրա, յոթ–ը` Կուրսկի մարզի տարածքի վրա, երեքը` Ազովի ծովի վրա և մեկական անօդաչու՝ Ռոստովի, Բելգորոդի և Օրյոլի մարզերի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ: