Քիչ առաջ 168.am-ը տեղեկացել է, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը, ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի հերթական պահանջը, այն է՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հարցերի հետկանչի ուլտիմատումն է:
«Եղիշե Կիրակոսյանի գրասենյակը տևական ժամանակ դիմադրում էր, սակայն մեր տեղեկություններով՝ այլևս որևէ տարբերակ Նիկոլ Փաշինյանը գրասենյակին չի թողել. հայցերը պետք է հետ կանչել և վերջ. առանց դրա Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր չի ստորագրի:
Շուրջ երկու տասնյակ աշխատակիցներից մի քանիսն արդեն մի քանի օր աշխատանքի չեն գնում, իսկ այսօր հայտնի դարձավ, որ ողջ գրասենյակը դիմում է գրել. Չեն պատրաստվում մտնել այդ դավաճանական գործողության ծանրության տակ»,- ասվում է աղբյուրում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: