«Ցավում եմ տեղի ունեցածի համար»․ Զելենսկին՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին


«Ցավում եմ տեղի ունեցածի համար»․ Զելենսկին՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին
Մարտ 4 20:58 2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում գրառում է արել՝ ափսոսանք հայտնելով, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ վիճաբանություն է տեղի ունեցել։

«Մեր հանդիպումն այնպես չանցավ, ինչպես պետք էր։ Ցավում եմ տեղի ունեցածի համար։ Ժամանակն է ամեն ինչ  ուղղելու»,- գրել է նա։

Զելենսկին նշել է նաև, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ սկսել հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցությունները։

Հիշեցնենք՝ այսօր ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, որ ԱՄՆ նախագահը որոշել է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։