Դաջվածքները կարող են մեծացնել մաշկի քաղցկեղի և լիմֆոմայի զարգացման ռիսկը: Նման եզրակացության են եկել Հարավային Դանիայի համալսարանի եւ Հելսինկիի համալսարանի հետազոտողները։ Արդյունքները հրապարակված են BMC Public Health-ում:
Գիտնականները նշում են, որ թանաքի մասնիկները մաշկի մեջ չեն մնում, այլ հայտնվում են ավշային հանգույցներում, որոնք կարևոր դեր են խաղում իմունային համակարգում: Սա կարող է առաջացնել քրոնիկ բորբոքում, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է բջիջների աննորմալ աճի:
Ամենամեծ ռիսկը գրանցվել է մեծ դաջվածքներ ունեցող մարդկանց մոտ՝ ափի չափից ավելի:
Պարզվել է, որ նրանց մոտ լիմֆոմայի զարգացման հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր դաջվածքներ չունեն։
Հետազոտողները նաև ուսումնասիրել են թանաքի գույնի ազդեցությունը մարմնի վրա:
Չնայած պիգմենտների և քաղցկեղի ռիսկի միջև հստակ կապ չի հայտնաբերվել, հայտնի է, որ կարմիր թանաքի բաղադրության մեջ պարունակվող որոշ նյութեր ավելի հավանական է, որ ալերգիկ ռեակցիաներ առաջացնեն: