Աշտարակի հյուրատներից մեկում հրդեհ է բռնկվել


Աշտարակի հյուրատներից մեկում հրդեհ է բռնկվել
Մարտ 4 17:00 2025

Այսօր՝ մարտի 4-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyаn.com-ը, ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահզանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ղափանցյան փողոցում գործող «Հին Աշտարակ» հյուրատան բակում կրակ և ծուխ է նկատվում: 

Դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են հյուրատան աշխատակիցներն ու քաղաքացիները: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 

Հրդեհի պատճառը պարզվում է: